Մեր երեխաներին պարտք ենք վերագտած ազգային արժանապատվություն ու միասնական հասարակություն, իրավունքի գերակայությամբ ամուր պետություն, բոլորի իրավունքներն ու տարբերվող կարծիքը հարգող, վիրավորանքն իրական բացառող պետություն, Facebook-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Մեր երեխաներին պարտք ենք իրական գիտելիքահեն կրթություն ու գիտելիքն իրական գնահատող պետություն: Զօրուգիշեր բոլորս պետք է աշխատենք այս ուղղությամբ», – գրել է Թաթոյանը։