Երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից)-Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում: Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են: Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել