Մենք ժպիտները մեր երեսներին` օրենքի ողջ խստությամբ, խոստանում ենք շատ հետաքրքիր օրեր. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր՝ մայիսի 30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձավ իր և մյուս պատգամավորների նկատմամբ ոստիկանների կողմից այսօր կիրառված բիրտ ուժին:

«Ոստիկանների պահվածքը ես չէ, որ կարող եմ բացատրել: Ես հասկացա, որ դրանք մարդանման օբյեկտներ են: Նշյալ խումբը անխուսափելիորեն քրեական պատասխանատվության է ենթարկվելու: Վստահ եմ այդ ժամանակ քրեակատարողական հիմնարկներում իրենց շատ վատ են ընդունելու, բայց պայմանները շատ լավ են լինելու»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենք թույլ չեն տա, որ Հայաստանը թրքացվի, իսկ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:

Պատգամավորը նշեց, որ ոստիկանը չի կարող գալ ու ծեծել, փոխարենը կարող է վնասազերծել ու բերման ենթարկել:

«Խոսքը 60-80 ոստիկանների մասին է, իսկ մնացածը նորմալ մարդիկ են, որոնց կարելի է բարևել ու հետները զրուցել: Այս արարքներն ու տեսանյութերը չեն մոռացվելու: Մենք ժպիտները մեր երեսներին օրենքի ողջ խստությամբ խոստանում ենք շատ հետաքրքիր օրեր»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով փորձում էին թույլ չտալ ցուցարարներին մուտք գործել շենք:

Այդ ընթացքում «կարմիր բերետավորները» բիրտ ուժ կիրառեցին նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ: Նրանցից մեկը հետևից կողմից ձեռքով սեղմում էր պատգամավորի վիզը՝ խեղդելով նրան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել