Փաստաբանական դպրոցը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
Փաստաբանական դպրոցի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, լուծարման, գույքի օգտագործման, ինչպես նաև այլ հարցեր կարգավորվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հաշվի առնելով օրենքով սահմանված առանձնահատկությունները:
Փաստաբանական դպրոցի հիմնադիրն է փաստաբանների պալատը՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի:
Փաստաբանների պալատի խորհուրդը հաստատում է փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ է կատարում կանոնադրությունում: