Իրավաբանական անձի հասկացությունը

Երբեմն քաղաքացիները շփոթում են իրավաբանական անձ հասկացությունը իրավաբանի մասնագիտության հետ:

Նշենք, որ վերջիններս լիովին տարբեր հասկացություններ են:

Մասնավորապես՝ իրավաբանական անձը՝ կազմակերպություն է:

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել