Նիկոլ Փաշինյանը՝ «ընդդիմության ցույցերի, աջ/ձախ բոթասի և մինչև քոք մաշեցնելու մասին»

Ընդդիմության հետ կապված իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին վերաբերող հարցին։

«Խոսում ենք քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին և, պիտի անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան։ Բայց ուզում եմ ասել, որ այդ պրոցեսը սկսել է քաղաքական շեշտադրումներով, և Հայաստանի ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը։ Սրա նպատակն ի՞նչ է», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե սովորաբար նման ակցիաների նպատակն է հանրությանը ներգրավել պրոցեսի մեջ և ձևակերպել կոնկրետ քաղաքական պահանջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել