ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«72.5% հարկային եկամուտների աճ` նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները հունվար-ապրիլ ամիսներին ըստ տարիների.
2018թ. – 366.3 մլրդ դրամ
2019թ. – 466.5 մլրդ դրամ
2020թ. – 500.7 մլրդ դրամ
2021թ. – 513.0 մլրդ դրամ
2022թ. – 631.8 մլրդ դրամ:
Այսպիսով 2022թ. նախահեղափոխական համադրվող ժամանակահատվածի համեմատ հավաքագրվել է 72.5% կամ 265.5 մլրդ դրամ ավել հարկ և պետական տուրք»։