Կառավարությունը կարող է հազարավոր, այդ թվում՝ հենց այդ ԶԼՄ-ի և նրանց հարազատների, կյանքեր փրկելու համար չխնայել միլիարդավոր դրամներ․ Արսեն Թորոսյան

Երեկ՝ երեկոյան, վաղուց արդեն տխրահռչակ համարվող «Արմենիա» TV-ի ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով գուժեց հերթական կոռուպցիոն սկանդալի մասին՝ կովիդի դեմ մեր պետության պայքարը անվանարկելով, որպես կոռուպցիոն բուրգ։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Իհարկե հասկանալի է այդ ԶԼՄ-ի մտածելակերպը, երբ նրանց երբեմնի (կամ միգուզե գործող) տերերը առիթը բաց չէին թողնում ազգային աղետների կամ խնդիրների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծել և հարստանալ դրանց վրա։ Եվ հավանաբար նրանց դժվար է պատկերացնել, որ կառավարությունը կարող է հազարավոր, այդ թվում՝ հենց այդ ԶԼՄ-ի և նրանց հարազատների, կյանքեր փրկելու համար չխնայել միլիարդավոր դրամներ՝ սարքավորումներ և դեղորայք ձեռքբերելու, հազարավոր բուժաշխատողների վարձատրելու և բուժհիմնարկներ նորոգելու վրա։ Չէ որ կարելի էր հանգիստ դա չանել՝ թողնելով այդ բեռը հենց պացիենտների վրա, չփրկել նրանց մոտալուտ մահից և այդ գումարներով այլ ձեռքբերումներ անել իրենց իսկ սեփական ֆիրմաներից։

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությանը անդրադարձել եմ, այն իրականացվել է թերի տեղեկատվության վրա, որը պատշաճ չի տրամադրվել լիազոր մարմնի կողմից և միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել