Ի պատասխան ոստիկանական բռնի գործողությունների` երիտասարդները շրջափակեցին Երիտասարդական մետրոյի երկու մուտքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և կից տեսանյութ հրապարակել։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական»։
«Ինչքան ոստիկաները փորձեն մեզ ճնշել, բռնություն գործադրել, պատասխանը կրկնակի է լինելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Երիտասարդները մի քանի րոպեից բացեցին մուտքերը։ Այս ընթացքում որևէ կարմիր բերետավոր տարածքում չկար։