Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ակցիա են իրականացրել Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը։
Նրանք նստել են մետրոյի վագոնների դռների արանքում ու վանկարկել են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան», «պայքար»։
Մի քանի րոպեից ակցիայի մասնակիցները դադարեցրեցին անհնազանդության գործողությունը, նստեցին մետրո ու գնացին հաջորդ կայարան, որտեղից էլ բերման ենթարկեցին։