Ուկրաինայի Գերագույն Ռադան ևս 90 օրով երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտնել է РБК-Украина գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի որոշումը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ռադան քվեարկել է ռազմական դրությունը երեք ամսով՝ մինչև օգոստոսի 23-ը երկարաձգելու օգտին։ Բացի այդ, երկիրը ընդլայնել է ընդհանուր մոբիլիզացիան։
Նշենք, որ փետրվարի 24-ին ողջ երկրում մտցվեց ռազմական դրություն։ Մայիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկարացնել այն և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Ռադա։
Նախկինում երկրում ռազմական դրությունը երկարաձգվել էր 30 օրով։ Համաձայն իշխանությունների ընդունած որոշումների՝ զինծառայության համար պատասխանատու տղամարդկանց արգելվում է լքել երկիրը, մինչդեռ անցած շաբաթ օրը հաղորդվեց, որ այս արգելքը վերացնելու միջնորդությունը երեք օրվա ընթացքում հավաքել է 25000 ձայն, ինչը բավարար է դրա համար։