Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը,  25-ի ցերեկը, 26-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի  գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Հանրապետության տարածքում` մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին  հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել