Քաղաքապետի որոշմամբ ավտոբուսային երթուղիներից մեկի սպասարկման պայմանագրերը վաղաժամկետ լուծվել են

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 16-ին որոշում է ստորագրել ներհամայնքային ավտոբուսային համար 24 երթուղու սպասարկման պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ։

Որոշման մեջ ասվում է․

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 65-րդ կետով, հաշվի առնելով «Երևանտրանս» ՓԲԸ-ի 04.05.2022թ. հ.Ք-0863 գրությունը.

1. Դադարեցնել «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.24 երթուղու սպասարկման իրավունքը։

2․ Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարին՝ լուծել «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի հետ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ․24 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը:

3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին՝ լուծել ներհամայնքային ավտոբուսային հ.24 երթուղու համար «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի հետ կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել