«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանը չունի մաստեր-պլան, Երևանը չունի գլխավոր հատակագիծ։
Հետևաբար, անկանոն և անպատասխանատու կառուցապատումը շարունակելու է ոչ միայն աղճատել մայրաքաղաքի տեսքը, խորացնել բնապահպանական խնդիրները, այլև այսօրվա դեպքի նման անվտանգության սպառնալիք է հանդիսանալու քաղաքի և բնակիչների համար։
Քաղաքին որպես բիզնես կամ հիմնարկ վերաբերվելու հետևանքները սրանք են։
Երևանին սեր ու նվիրում է պետք»: