Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 1-ին նպատակով նախատեսված է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրում և էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության 2019-2021 թվականների մշտադիտարկման արդյունքների զեկույցի համաձայն՝ այս նպատակի 2-րդ գործողությունը, որով նախատեսված էր մշակել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ընդհանուր տեխնիկական նկարագիրը՝ չի կատարվել։
Զեկույցում նշվում է, որ համաձայն Էլեկտրոնային արդարադատության կատարողականի զեկույցի՝ ԱՆ և ԵՄ աջակցությամբ ներգրավված փորձագետների կողմից այժմ իրականացվում է առկա կարիքների գնահատում և հավաքագրվում է տեղեկատվություն տեխնիկական առաջադրանքի մշակման նպատակով։
Այս փուլում փորձագետների կողմից կազմվել է էլեկտրոնային արդարադատության համակարգի հակիրճ բնութագիրը։ Ինչպես ցույց է տալիս գործողության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ ՖԽՔ-ը, տվյալ գործողությունը չի կատարվել նախատեսված ժամկետներում (2020թ)՝ պայմանավորված երկրում ճգնաժամային իրավիճակով։ Գործողության իրականացման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2021թ դեկտեմբերին։
Այսպիսով՝ գործողությունը չի կատարվել / առկա են ժամկետների էական խախտումներ։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ ։