Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը կարծես անցավ գնաց։ Վաղը փլվելու է Սարալանջը…
Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս։ 3-4 տարի բարձրաձայնել եմ թե՛ իշխանության մաս լինելով, թե՛ մաս չլինելով։ Ավելի քան 15 տարի խոսում ու գրում ենք այս վտագնավոր ընթացքի մասին՝ բայց անօգուտ։
Մեկնաբանությունում տեղադրված հղմամբ մեր վերջին հետազոտություն է, որում մեկ անգամ եւս խոսում ենք այս հրեշավոր վտանգավոր ընթացքի մասին՝ հատկապես ներկայացնելով քաղաքաշինության բնագավառի կոռուպցիայն։ Դրանում մնեք ոչ միայն խոսում ենք, այլեւ կոնկրետ առաջարկություններ ենք անում։ Գրեթե վստահ եմ սրանք էլ մնալու են մեր դարակներում։
Հերթական դիլատանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը (հասկանալ կոռումպացվածը) ու էլի այս ամենը կմնա ճիշտ այնպես ինչպես եղել է…»,-նշել է նա։