Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝
- Խստորեն դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը որևէ եղանակով խոչընդոտելու դրսևորումները՝ հիշեցնելով, որ այդպիսի գործելակերպն ուղղակիորեն վտանգում է անձանց սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները և ազատությունները,
- Ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին,
- ՀՀ ոստիկանությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: