Առողջապահության նախարարությունը հերքում է տարածել, որում ասվում է.
«Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա, ծխելու մասին արգելքը հանվելու է»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 15-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ):