Հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել:

Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը:

Հետգրություն. ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել