Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսում անդրադարձավ ոստիկանների կողմից բողոքի ակցիայի մասնակիցների նկատմաբ արձանագրված գործողություններին:
«Ընդդիմադիր դիրքերից հանդես եկեղ «Դիմադրություն» շարժման անդամ ուժերը որոշել էին իրականացնել խաղաղ ավտոերթ: Այսօր մենք տեսանք 75 տարեկան Գեորգի Արեստակեսյանի նկատմաբ ուժի կիրառում: Նրա հասցրել են անձնական ամենալկտի վիրավորանքը: Ոստիկաները 6 հոգով ուժ են կիրառել: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում: Մենք խոսում ենք ոստիկանական համակարգում 60-80 ծառայողների մասին, որոնք առնչություն չունեն ոստիկանի պատվի, երդման և ծառայության հետ առհասարակ: Այդ մարդկանցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձնական տվյալները մենք արձանագրում ենք: Այս ոստիկաններից յուրաքանչյուրն էլ պատասխանատվության ենթարկվելու է: Ոստիկաների գործողություններում, նույնիսկ մարդու առևանգման հանցակազմ կարող ենք տեսնել: Իրենք ոչ միայն հեռացվելու են համակարգից, այլ հեռացվելու են այնպես, որ էլ հնարավորություն չունենան պետական որևէ համակարգում ծառայել»,-նշեց պատգամավորը:
Վարդևանյանի խոսքով՝ նման ոստիկաները համակարգում փոքրամասնություն են. «Այն ոստիկանները, որոնք իրենց երդմանը հավատարիմ են մնալու՝ նրանք շարունակելու են ծառայել համակարգում»:
Նա դիմեց միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
«Մենք մինչ օրս չենք տեել իրենցից որևէ հայտարարություն, այն պարագայում, երբ նման վարքագիծը ժողովրդավարության հետ առնչություն չունի»,-ասաց Արամ Վարդևանյանը: