Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է
Այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները (նախնական տեղեկություններով՝ բժիշկը և վարորդը):
Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»: