Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհում կարող է սով սկսվել․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհում կարող է սով սկսվել։

«Ռուսաստանի գործողությունների պատճառով մատակարարումները դադարեցվում են, գնաճն ահագնանում է ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում, որին դաժան սով է սպառնում»,- ասել է Բերբոքը։

Նրա խոսքով՝ սննդամթերքի արտահանման խոչընդոտները միտումնավոր են ստեղծվում, այդ գործելաոճը «հիբրիդային պատերազմի» մաս է կազմում։

«Ռուսաստանը հիմքեր է ստեղծում, որ նոր ճգնաժամեր առաջանան»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել