Մի խնդրից եմ ուզում գրել, որ հաճախ չենք նկատում կամ չենք ուզում նկատել. Ժաննա Անդրեասյան

Մի խնդրից եմ ուզում գրել, որ հաճախ չենք նկատում կամ չենք ուզում նկատել․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այսօր խոսում էի մի ծնողի հետ, որի դեպքը, ցավոք, բացառիկ չէ։

Երեխան առանձնահատուկ պայմանների կարիք ուներ, բայց ծնողը գնահատման չէր դիմել՝ երեխայի պիտակավորումից խուսափելով։ Ուսումնառության ընթացքում բնակության վայր էին փոխել, բայց երեխայի դպրոցը չէր փոխել, որովհետև մոտիկ դպրոցում մատով ցույց տալու, երեխային կողքից նկարելու և հարթակներում տարածելու դեպքեր էին գրանցվել։

Սա մեր իրականությունն է։ Այն է, ինչ մեր կողքին է։ Այն է, ինչ մենք անում ենք բազմաթիվ երեխաների հանդեպ։ Ու չենք նկատում։

Ներառական կրթությունը բառեր չեն, օրենսդրական փաստաթղթեր չեն։ Վերաբերմունք է, դիրքորոշում է, մոտեցում է, միջավայր է։

Կրթությունը, եթե իրական է, պետք է լուսավորի մարդուն։ Այն չի կարող լինել դաժան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել