Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու օր առաջ տարածված այս տեսանյութը շատերը, վստահ եմ, հիշում են։ Երբ մեկը բարձրահարկ շենքից աղբը շպրտում էր ետնաբակ։ Մեծագույն հաճույքով հայտնում եմ, որ պարզվել է ոչ միայն գործողության աշխարհագրական տարածքն ու հասցեն (կանխավ ասեմ՝ Կենտրոն վարչական շրջանում է), այլև գործողություն կատարողն ու պատասխանատուն։ Համապատասխան ակտն արդեն կազմված է (չեմ հրապարակում՝ անձնական տվյալներ չհրապարակելու օրինական արգելքի վրա հիմնվելով), իսկ տուգանքի չափն առաջիկայում կորոշվի՝ կախված աղբի ծավալից։
Հ.Գ. «Տուգանքատերերը» կազմված ակտի տակ հոժարակամ ստորագրել են։
Հ.Հ.Գ. Հասցեն հայտնաբերվել էր տեսանյութի հրապարակման օրը»։