ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը Ֆրանսիայի հրապարակում ասաց, որ իրենց հնարավոր չէ վախեցնել, ոչ դիմակավորված մարդկանցով, ոչ ոստիկաններով և ոչ էլ ձերբակալություններով։
Նրա խոսքով՝ իրենք պայքարում են հանուն անվտանգության, արժանապատիվ Հայաստանի և իրենք հաղթելու են։
«Այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքված է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի իշխանություն Հայաստանում։ Մենք ունենալու ենք անկախ և մեջքը ուղղած Հայաստան։ Մենք վռնդելու ենք բոլոր թրքահպատակներին մեր երկրից։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ռեժիմը խուճապի մեջ է, դա արտահայտվու է նրանով, որ մեր ընկերներն ապօրինաբար կալանավորված են։
Մենք կերտելու ենք այն Հայաստանը, որում չկան սևե և սպիտակներ։ Մենք կերտելու ենք այն Հայաստանը, որում չկան մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության դրոշը գցում են ցեխի մեջ։ Մենք ունենալու ենք հաղթանակներ։
Ուզում եմ անդրադառնալ այն խոսակցություններին, թե ընդդիմության շարժումն օր օրի մարում է, մարում եք դուք, մենք օր օրի շատանում ենք, մենք հաղթելու ենք»,-նշեց նա։
Դանելյանի խոսքով՝ իրենք այսօր ևս գրանցել են հաջողություն մեր քայլերի հերթակկանության մեջ և դուք բոլորդ կտեսնեք, որ մենք քայլ առ քայլ գրանցելու ենք նորանոր հաջողություններ։