Շրջափակում ենք Կառավարական 3-րդ շենքը․ Իշխան Սաղաթելյան

Այսօր՝ մայիսի 13-ին, «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարկից երթ սկսեցին՝ անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով։ Նալբանդյան փողոցով անցնելիս մասնակիցների մի մասը, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի առաջնորդությամբ, վազեցին դեպի Կառավարական 3-րդ շենք։

«Ինչու՞ ենք շրջափակել կառավարության շենքը, որովհետև նախարարություններն այլևս չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը։ ՀՀ պետական համակարգն այլևս չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։

Նա հորդորդեց փակ պահել նաև մյուս մուտքերը։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այս գործընթացը պարբերաբար է կատարվելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել