Քուվեյթի Պետության քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ

Կառավարության մայիսի 13- որոշմամբ Քուվեյթի Պետության քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ, որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյունը

ո ր ո շ ու մ     է.

  1. Քուվեյթի Պետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2022 թվականի մայիսի 13-ից:
  2. Սահմանել, որ Քուվեյթի Պետության քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրա­ցիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մա­սով սահմանված ժամկետով:
  3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել Քուվեյթի Պետության իրավասու մարմիններին:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել