Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։
Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին՝ համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու անձիք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: