Վաղվանից եղանակային պայմաններն էլ են կարգավորվելու, կազմակերպված պետք է գնանք առաջ. այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Վաղը 16:00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ, որովհետև կարևոր գործ ունենք անելու»,- ասաց նա:
Վերջինս հանրահավաքի մասնակիցներին հորդորեց չընկճվել և չտրվել խոսակցություններին:
«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ավարտվեց: