Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը Գլխավոր դատախազության դիմաց կոչ արեց զոհված զինծառայողների ծնողներին հավաքվել և միանալ իրենց:
«Սիրելի ծնողներ, բախտակիցներ ջան, հավաքվեք: Հայ ազգը կանգնած է մեր կողքին, մենք հայրենիք չունենք կորցնելու, մենք են ամենաթանկը վճարել: Խնդրում ենք ձեզ մետեցեք, միացեք պահանջին: Մեր պահանն ամենաարդարն է: Գլխավոր դատախազն ինքը ասաց, որ մեր պահանջն արդար է:
Մեզ պտտեցին այս դռնից այն դուռը, նորից եկել ենք Գլխավոր դատախազի դուռը՝ հասկանալով, որ ամենակոռեկտ ու աշխատասեր համակարգը Գլխավոր դատախազությունն է: Կարծում ենք՝ գլխավոր դատախազի համար հայրենիքը թանկ է: Պետք է խնդրենք, որ նա մեր արդար պահանջին տեր կանգնի, հայրենիքը ծախած, դավաճանածը պետք է պատժվի: Բոլորս, հազարավոր ծնողներով Ձեր կողքին ենք պարոն Դավթյան»,-նշեց Գարիկ Գալեյանը: