Մայիսի 12-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ օձը նկատվել է Նորավան թաղամասի տներից մեկի բակում։
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։