Տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք զենք-զինամթերք են տեղափոխում Երևան. ոստիկանություն

Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք զենք-զինամթերք են տեղափոխում Երևան: Նույն օրը Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին տեղադրվել էր անշարժ անցակետ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մայիսի 1-ին, ժամը 06.40-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին բերման էին ենթարկվել 47, 35 և 36 տարեկան երեք տղամարդ՝ «Ակուրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էին «ՌՊԿ» տիպի 2 գնդացիր, 5,45 մմ տրամաչափի 45 և 23 փամփուշտով լիցքավորված 2 պահունակ, ինչպես նաև 8 դատարկ պահունակ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել էին։

Մայիսի 11-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով և նույն տրամաչափի 11 փամփուշտ։ Հայտնաբերվել են նաև 7,62 մմ և 5,45 մմ տրամաչափի 200-ից ավելի փամփուշտներ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել