Ստանիսլավ Զասը և Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովը կկայանա մայիսի 16-ին Մոսկվայում, հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

«Մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում տեղի կունենա կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովը, որը կլինի և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,-նշել է նա:

Նա հավելեց, որ այս միջոցառման արդյունքում ԶԼՄ-ների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ՀԱՊԿ նախագահող երկիրն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պեսկովը, ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը կարող է շոշափել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Գագաթնաժողովի շրջանակում սպասվում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել