Հրաչյա Սարգսյանը հետևել է, թե ինչպես է Երևանյան լիճը մաքրվում 50 տարվա աղբից

Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է աշխատանքների ընթացքին։

Արդեն մեկ ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով Երևանյան լճում մեկնարկել է մաքրելու գործընթացը: Ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, ի դեպ, համայնքը նախաձեռնել է նաև տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագիրը, որի համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել