Ուզում եմ մի բանի մասին խոսել, որը այսօր շատ է շահարկվում ներկա իշխանությունների կողմից: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը:
«Երկու օր առաջ մենք իրար հետ տոնեցինք մեր պապերի 77 տարի առաջ կերտած հաղթանակը: Հաղթանակ, որտեղ հայ ազգը մեծ նվաճում ունի: 300 հազարից ավելի հայորդիներ մասնակցել են Հայրենական պատերազմին, որոնցից կեսը չեն վերադարձել: Հայ ազգը այդ պատերազմին տվել է 6 մարշալ, 60 գեներալ և 103 ԽՍՀՄ հերոս: Մեր պապերը Ստալինգրադում կռվելիս մերկապարում էին մեր այստեղի լինել-չլինելու և գոյության հարցը, որովհետև մենք բոլորս հիշում ենք, թե Թուքրիան ինչպես էր փորձում բացել երկրորդ ճակատը, որպեսզի աջակցեր ֆաշիստական Գերմանիային: Անցան տասնյակ տարիներ, սակայն ոչինչ չփոխվեց Անկարայի քաղաքականության մեջ: Հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք մինչև այսօր գալիս են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Հայաստանի և Ռուսատանի միջև կնքնվեց ռազմաքաղաքական պայմանագիր, որը գործում է մինչև հիմա: Հիմա հարց եմ ուզում տալ. ի՞նչն է փոխվել, պայմանագիրն է չեղյալ հայտարարվել, միջազգային երաշխիքներն են վերացել, Ռուսաստանը միակողմանի դուրս է եկել այդ պայամանագրից թե՞ մեր կողմն է ուզում դուրս գալ»,- ասաց նա:
Դիմելով քաղաքացիներին Վահե Հակոբյանն ասաց, որ երբ իշխանությունը ահաբեկում է սեփական ժողովրդին ի շահ թշնամիների, դա հնարավոր չէ որևէ տրամաբանության մեջ տեղավորել:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից մոտ երկու տարի է անցել, բայց բանակը դեռ շարունակում է քանդվել: