Երևանի Աբովյան փողոցը փակ է

«Դիմադրություն» շարժման կազմակերպած ավտոերթի մասնակիցները Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ փողոցը իրենք չեն փակել․ «Փակել են ոստիկանները, որ չկարողանանք Հանրապետության հրապարակով պտտվենք, գնանք Ֆրանսիայի հրապարակ»։

Այն փակ է Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել ու բոլորին հորդորել 16։00-ին լինել Ֆրանսիայի հրապարակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել