«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրող Շիրին Աբու Աքլեն մահացել Է վերքերի հետեւանքով, որն ստացել Է Հորդանան գետի Արեւմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի եւ պաղեստինցիների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները:
Նրանց տեղեկատվության համաձայն, 51-ամյա լրագրողը, որը մի քանի տասնամյակ զբաղվում Էր մերձավորարեւելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել Է մայիսի 11-ի առավոտյան, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել Է:
Նշվում Է, որ Աբու Ակլեն եղել Է սաղավարտով եւ զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
Վիրավորվել Է եւս մեկ լրագրող. նա գտնվում Է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում Է որպես կայուն: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Պաղեստինի իշխանություններին, հաղորդել Է, որ լրագրողուհուն կրակել են իսրայելական ուժերը՝ Ջենին քաղաքի շրջանում:
Հեռուստաալիքի ղեկավարությունը եւ նրա գործընկերները ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին՝ նշելով նրա «պրոֆեսիոնալիզմն ու տոկունությունը»: Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Ռան Կոհավն իսրայելական «Կան» ռադիոկայանին հայտարարել Է, որ չի կարծում, թե իսրայելական ուժերն են գնդակահարել Աբու Ակլեին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: