Մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անձամբ ինձ դուր չեն գալիս 19-րդ դարավերջի 20-րդի սկզբի քրդի լեյլիմի ոգով ֆիդայական երգերը, էլ չեմ ասում Սիրուշոյի էժանագին շոուբիզ պատրիոտիզմը։ Իսկ ավելի կոնկրետ սիրտս խառնում ա էս խեղճուկրակ փոքրությունից։ Անհամբեր երազում եմ աշխարհի մաշտաբներով մտածող նոր որակի հայրենասիրության ծնունդին, որ հեղեղի նման գա ու սրբի տանի էս խեղճուկրակ, սարուձորային մաշտաբներով մտածող դախացած ու դեմագոգ սերնդի սնափառ ու սովետածին հայրենասիրությունը։