«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ խոսել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ադրբեջանական ինչ-որ անհասկանալի անկլավների մասին։
Ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի գոյության ընթացքում չկա որևէ փաստաթուղթ անկլավների մասին, և ակնհայտ է, որ դա Ադրբեջանի հերթական երևակայությունն է։
Միևնույն ժամանակ, ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն տալիս համարժեք պատասխան առ այն, որ ադրբեջանական մտքի նման փայլատակումները չեն կարող լինել սահմանազատման առարկա, և Հայաստանի Հանրապետության տարածքում չկան և երբևէ չեն եղել այլ պետությունների անկլավներ։
Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ակնկալելով այս հարցի շուրջ հստակ դիրքորոշման ներկայացում»,- գրել է նա։