Առանձնատներից մեկի բակում հայտնաբերված դիերի վերաբերյալ հարուցված քրեական գործով կա երկու կալանավորված. ԱՀ ՔԿ

Ի լրումն ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի առանձնատներից մեկի բակում 1967թ. ծնված Ա. Թ.-ի և 1977թ. ծնված Ռ. Կ.-ի դիակների հայտնաբերման վերաբերյալ 2022թ. մայիսի 3-ին տարածած տեղեկատվության՝ հայտնում ենք, որ սույն քրեական գործով 1971թ. ծնված Է.Մ.-ն ԱՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել