Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել երկու անչափահաս աղջիկների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Բենիկ Ի․-ն Երևանի իր բնակարանի հարևանությամբ գտնվող ավտոտնակում պահել է մանկական խաղալիքներ՝ հեծանիվ, էլեկտրական դաշնամուր և այլ իրեր: Նշված խաղալիքներով խաղալու պատրվակով, պարբերաբար ավտոտնակ է հյուրընկալել մանկահասակ՝ 10-ամյա Ա․ Հ․-ին և 8-ամյա Մ․ Հ․-ին։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Տղամարդը՝ օգտվելով վերջիններիս հոգեբանական անօգնական վիճակից, նրանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Գործը դատարան է ստացվել հունվարի 11-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել