Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին խոսելով վաղվա անելիքներից Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ժամը 12-ից տարբեր ուղղություններով ավտոերթեր են տեղի ունենալու:
«Վաղը՝ ժամը 12-ից բարձր երաժշտությամբ Երանում Արցախի դրոշներով ամեն մեկդ պետք է կազմակերպեք 2-3 մեքենայով ավտոերթ: Մենք ամբողջ քաղաքը պետք է ողողենք Արցախի դրոշով և եռագունով «Զարթիր Լաո»: Ավտոերթից հետո շարունակում ենք անհնազանդության ակցիաները: Սիրելի հայրենակիցներ, ամեն ինչ ճիշտ և պլանավորված գնում է առաջ»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով անհնազանդության ակցիաները պետք է շարունակել մինչև ժամը 16:00-ն, որից հետո պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում: