Ռաֆթինգային կազմակերպության համակարգող Վազգեն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ցավալի լուր ստացվեց,որ Դեբեդ գետում ռաֆթինգի ժամանակ մի երիտասարդ աղջիկ է ջրասույզ եղել։ Հետո պիտի պարզվեր,որ խեղդվածը հայտնի հաղորդավար Արմինե Ճաղարյանն է։ Մեր ռաֆթինգային թիմի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Արմինեի ընտանիքին, ամուսնուն, հարազատներին, բարեկամներին, ընկերներին։
Չնայած և դժբախտ պատահարը մեր թիմի հետ անմիջական կապ չունի, բայց սա ցավալի դեպք է մեր ողջ ռաֆթինգային հանրության համար։
Մեր զորակցությունն ենք հայտնում նաև Գևորգ Վարդանյանին ու իր թիմին, այս ցավալի միջադեպից ճիշտ հետևություններ արած դուրս գալու համար»,-նշել է նա։
Նշենք, որ մայիսի 9-ին, փրկարարները Դեբեդ գետից դուրս էին բերել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել էր Ալավերդու ԲԿ-ում, որտեղ արձանագրվել էր վերջինիս մահը։