Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում. Իշխան Սաղաթելյան

Այս պահին Երևանի տարբեր ծայրամասերից չորս ուղղություններով շարունակվում են անհնազանդության բողոքի ակցիաները։

Գայի պողոտայից դեպի Ֆրանսիայի հրապարակ շարժվող երթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին։

«Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարությամբ է հանդես եկել և ասում է նույն տեքստերը, ինչ Նիկոլը, Քոչարյան Անդոն, Ալեքսանյան Վահագը, Թորոսյան Արսենը ու ի շարք ՔՊ-ական պատգամավորներ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանում ընդամենը 5-6 հազար մարդ է պայքարում Արցախի համար, այդ հարցը փակված է և դա կեղծ օրակարգ է։ «Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում է գրվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել