Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Սա նշանակում է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի և Արարատի մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին։
Այ հենց սրա դեմ ենք պայքարում։ Եթե դեմ եք այս գործընթացին, միացե՛ք պայքարին»,-նշել է նա։