Գրանցվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 11 538 թեստավորում: Առողջացել է 31 քաղաքացի: Արձանագրվել է 1 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 900 դեպք, որոնցից 412 050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 544 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8623 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 069 240 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել