Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված՝ պասիվ կեցվածք դրսևորել սադրիչների հարցում. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության «տրյուկները»՝ սադրիչներով բախումներ հրահրելու և շարժման ակտիվիստներին բերման ենթարկելու ուղղությամբ, միայն առավել ակտիվ ու կազմակերպված է դարձնում ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացը։

Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված՝ պասիվ կեցվածք դրսևորել սադրիչների հարցում՝ քաղաքացիներին իրար դեմ հանելու, ատելություն գեներացնելու, ծեծկռտուք հրահրելու նպատակով։

Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը մեր ամենավառ երիտասարդներից է և՛ քաղաքական հասունության, և՛ ազգային մտածելակերպով։

Ոտքի ելած մեր երիտասարդները, հայրենակիցները «կոտրվող» տեսակ չեն և իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել