«Հայաստանի հանրապետական» կուսակցության քարտոււղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հենրիխ Դանիելյանին տեղափոխել են Գյումրի։ Երևի ուզում են գործ սարքեն կամ «աչք վախեցնեն»։
Բռնող եք՝ ձեր ուղարկած պրովոկատորներին բռնեք, կապիտուլյանտներ։
Մի կատարեք անօրինական հրամանները, Նիկոլը բոլորիդ «փուռն է տալու»»։
Հիշեցնենք, որ ժամը 07:15-ին ոստիկանները խուզարկության համար մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։