Տասնյակ առողջ երիտասարդների ձեռնափայտով պապիկ ծեծելն ուղղակի արժեքային համակարգ է․ Վահագն Ալեքսանյան

Ընդդիմադիր ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ փորձում են ամեն կերպ արդարացնել, մեղմել երեկ տեղի ունեցած զարհուրելի միջադեպը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Փորձում են ներկայացնել, թե պապիկները հատուկ կազմակերպված սադրանքի մաս էին, թե վճարված էին, թե ուղղորդված էին։

Այնինչ, կամայական vox pop-ը Գյումրիում ցույց կտա, թե գյումրեցիների քանի տոկոսը ինչ վերաբերմունք իրեն «թուրքի եթիմ» անվանող շարժման նկատմամբ։ Եթե ընդդիմադիր պատգամավորների կարծիքով պիտի գյումրեցիներին այդ անունով դիմեն ու գյումրեցի պապիկներն էլ իրենց ի պատասխան օրհնեին, չեմ կարող ասել, բայց ՑԱՆԿԱՑԱԾ պարագայում տասնյակ առողջ երիտասարդների ձեռնափայտով պապիկ ծեծելն ուղղակի արժեքային համակարգ է։

Կարևոր է, որ ոստիկանությունը շատ օպերատիվ ու կազմակերպված է աշխատում և զազրելի արարքի մասնակիցների մեծ մասն արդեն ձերբակալված է»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել