Լևոն Քոչարյանը հայտնել է, թե վաղը որտեղից է սկսելու անհնազանդության երթը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Տելեգրամի» իր ալիքում գրել է.

«Վաղը կշարժվենք 4 ուղղություններով: Ես 12:00 կլինեմ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում(Առյուծ Արքա) և այնտեղից կսկսենք մեր անհնազանդության երթը:

Միացե՛ք»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը՝ մայիսի 10-ին, 4 ուղղություններով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ, որի ժամանակ փակվելու են ճանապարհներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել